Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, իրանական բանակի գլխավոր հրամանատար Մոհամմադ Բաղերին, ի պատասխան Թեհրանում Իսմայիլ Հանիեի սպանության, ասել է, որ սիոնիստները կզղջան Հանիեի սպանության համար՝ նշելով, որ վրեժխն անխուսափելի է։ IRNA-ի հաղորդման համաձայն, նա շեշտել է, որ Իրանն ու դիմադրության առանցքն արդեն ուսումնասիրում են՝ ինչպես վրեժ լուծել Հանիեի սպանության համար։ «Սա անպայման լինելու է»,- ընդգծել է Բաղերին։               
 

Տուր քո ամեն րոպեն

Տուր քո ամեն րոպեն
03.08.2024 | 00:09

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Օգոստոսի 3

Սիրելիներ, որքան հաճելի է Ինձ լսել աղաղակը սիրո, որ խնդրում է Ինձնից ամեն ինչ. որ կամենում է` ամեն գործ, ամեն մտածում, ամեն մի փառք և իր ամեն մի վայրկյանը Ինձ նվիրել:

Խեղճ ու սխալ է մարդու այն ըմբռնումը, որ կարծում է թե, բարի գործի համար օգտագործված դրամը` ընծայվող լավագույն նվերն է: Ամեն բանից առավել Ես սերն եմ կամենում. ճշմարիտ ու ջերմ մանկական սերը, վստահող ու հասկացող սերը. իսկ հետո արդեն Ես գնահատում եմ րոպեների նվիրաբերումը - բոլոր րոպեների:

Երբ սիրող հոգին` Ինձ ծառայելու իր մեծ ցանկության մեջ` Ինձ է նվիրում իր ողջ կյանքը, անգամ իր ապրած յուրաքանչյուր ժամը. այդ ժամանակ է, որ մտածում եմ, թե որքան դժվար կլինի հասկանալը` ինչ է նշանակում Ինձ տալ օրվա ամեն րոպեն:

Երբ Իմ թելադրանքով հրաժարվում եք ձեր ծրագրած փոքրիկ գործերից և ուրախ սրտով փոքր ծառայություններ մատուցում. այդ ժամանակ է, որ ձեր արածը Ինձ մեծ հաճույք է պատճառում: Երբ կարողանաք Ինձ տեսնել ամեն ինչի մեջ, այդժամ ձեր գործերը առավել հաջող կընթանան:

Հիմա ամենահարմար ժամանակն է Վերընծայումի. այսինքն` մասնավոր - առանձնակի կերպով Ինձ նվիրվելու: Բայց պետք է իմանալ, որ ամեն մարդ ի զորու չէ անցնել վերընծայումի ճանապարհով. այն միայն նրանց համար է, ովքեր սաստիկ են զգում տրտմության աղաղակը աշխարհի, որ կարոտն ունի` և խնդրում է իր Փրկիչին: Իսկ Փրկիչն էլ` կարիք ունի այնպիսի հետևորդների, որոնց միջոցով կարողանա ուրախությամբ կատարել փրկության հսկայական գործը:

Դիտվել է՝ 178

Մեկնաբանություններ